1ԳլխավորԼուրեր

Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել ևս 6 զինծառայողի դի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանը Հայաստանին է հանձնել զոհված զինծառայողների մարմիններ։ Այս տեղեկությունը 365news.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ տեղի է ունեղել ՀՀ իշխանություններին Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ զինվորականների աճյունների փոխանցումը»,- նշեց նա:

ՀՀ Պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն էլ 365news.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը և նշեց, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է փոխանցել 6 զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին էր փոխանցել 32 զինծառայողի մարմին, իսկ սեպտեմբերի 20-ին՝ 95 մարմին։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close