ԺամանցԿարևորՇոու Բիզնես
Stand with Armenia. հայ դիզայներները Միլանի ցուցադրությանը կոչ արեցին դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա և ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում, քաղաքացիական անձանց տներն ու ենթակառուցվածքներն են գնդակոծվում և ավերվում։ Հաղորդվում է, որ սպանվել է 3 երեխաների մայր մի կին։ Ադրբեջանցի զինվորները անդամահատել են նրան, կտրել ոտքերը, մատները։ Մենք այստեղ ենք՝ Emerging Talents Milan-ում, տոնելու գեղեցկությունը և դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն: Մենք Հայաստանի հե՜տ ենք։ Նախքան ցուցադրությունը սկսելը՝ հայ դիզայներներն իրենց ուղերձն են հնչեցնում և խնդրում, որ դուք նույնպես կանգնեք Հայաստանի կողքին և դատապարտեք ադրբեջանական ագրեսիան։




