ԱշխարհԼուրեր

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն օգտագործելու է բոլոր միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն օգտագործելու է բոլոր առկա միջոցները երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, և դա «բլեֆ» չէ:

«Նրանց, ովքեր իրենց նման հայտարարություններ են թույլ տալիս Ռուսաստանի նկատմամբ, ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրը նույնպես խոցման տարբեր միջոցներ ունի, իսկ առանձին բաղադրիչներով՝ նաև ավելի ժամանակակից, քան ՆԱՏՕ-ի երկրները։ Եվ մեր երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի դեպքում, Ռուսաստանի և մեր ժողովրդի պաշտպանության համար մենք, անկասկած, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պուտինը հեռուստաուղերձի ժամանակ։

Նա ընդգծել է, որ դա «բլեֆ» չէ, և իր երկրի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ Ռուսաստանի անկախությունն ու ամբողջականությունը կապահովվեն:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close