ԼուրերՍպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին, որը Սերբիայում մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից:

Աշխարհի արդեն քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև մարզասերներն ու ըմբիշների հարազատները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ծաղկե դափնիներ է հանձնել Արթուր Ալեքսանյանին և Մալխաս Ամոյանին՝ շնորհավորելով նրանց գրանցած վերջին հաջողության առթիվ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Սերբիայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մասնակցել է 8 մարզիկով և 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Թիմն առաջին անգամ էր հանդես գալիս Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Սերբիայում ընթացող ԱԱ-ում պայքարի են դուրս եկել ազա տոճային ըմբիշները:

Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը հանդես է գալու 1/8 եզրափակչում, իսկ 79 կգ քաշային Արման Ավագյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից, որտեղ գոտեմարտելու է Կանադայի ներկայացուցիչ Ադամ Թոմսոնի հետ:

Ազատ ոճայիններն աշխարհի առաջնությանը մասնակցում են 6 ըմբիշով: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close