Վենետիկի 79-րդ կինոփառատոնի բացման կարմիր գորգին հայտնված լավագույն կերպարները

Ջուլիանա Մուրը, Տիմատի Շալամեն, Ջոդի Թերներ-Սմիթը, Թեսա Թոմփսոնը և այլ համաշխարհային աստղեր Վենետիկի 79-րդ կինոփառատոնի բացման արարողությանը ներկայացել են տպավորիչ զգեստներով։
Այս տարի ֆիլմերի ցուցադրությունների մեկնարկը տրվել է ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Սպիտակ աղմուկ» ֆիլմով, որը նկարահանված է Դոն ԴեԼիլոյի վեպի հիման վրա։ Այս ֆիլմից բացի, մրցույթային ծրագրում ընդգրկված են 22 ֆիլմեր, ինչը նշանակում է, որ ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրի գլխավորած ժյուրին լուրջ անելիքներ ունի, ինչը կավարտվի սեպտեմբերի 10-ին՝ «Ոսկե առյուծի» և այլ մրցանակների հանձնմամբ:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում նոմինացվել են ճապոնացի ռեժիսոր Կոջի Ֆուկադայի «Անձնական կյանք», մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բարդո», ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասի «Աթենա» և ռեժիսոր Ջոանա Հոգգի ու Թիլդա Սուինթոնի համատեղ աշխատանք «Հավերժական դուստրը» ֆիլմերը: «Լավագույն գլխավոր դեր» անվանակարգում նոմինացվել են իրանցի ռեժիսոր Վահիդ Ջալիլվանդի «Պատից այն կողմ», Սանտիյագո Միտրեսի «Արգենտինա. 1985», իտալացի ռեժիսոր Սուսաննա Նիկիարելիի «Կիարա», Անդրեա Պալաորոյի «Մոնիկա», Լաուրա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը», Ֆրեդերիկ Ուայսմանի «Զույգ», Ռոշդի Զեմի «Կապից դուրս» և Ռեբեկա Զլոտովսկու «Ուրիշների երեխաները» ֆիլմերը:
Ձեզ ենք ներկայացնում կարմիր գորգի լավագույն կադրերը.









