ԼուրերՍպորտ

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է ձեռք բերել Արսեն Զախարյանի տրանսֆերը

Լոնդոնի  «Չելսին» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան 19-ամյա Արսեն Զախարյանի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է «СЭ» գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ լոնդոնյան ակումբը պատրաստ է ակտիվացնել ֆուտբոլիստին ձեռք բերելու գործարքը։ Ըստ պայմանագրի՝ եվրոպական ակումբները կարող են 15 մլն եվրո հրաժարագին վճարելով ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը։

Անգլիական «Չելսիի» մամուլի ծառայության մենեջեր Ադրիան Ֆիլիպսը պատասխանել է «СЭ» գործակալության այն հարցին, թե կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Դինամոյից» տեղափոխվելու համար հնարավոր պայման է փոխելը ֆուտբոլային քաղաքացիությունը։

«Раздевалка» Telegram-ի ալիքը հայտնել է, որ Զախարյանի ֆուտբոլային քաղաքացիության փոխելու հնարավորությունը կարող է լինել «Չելսի» տեղափոխվելու նախապայմաններից մեկը։

«Ինչպես նախկինում ասել ենք, մեր ակումբի քաղաքականությունն այն է, որ չմեկնաբանվեն ԶԼՄ-ներում հնարավոր տրանսֆերների մասին լուրերն ու շահարկումները»,- ասել է Ֆիլիպսը «СЭ»-ին:

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրևը, մեկնաբանելով այն տեղեկությունը, թե իր հաճախորդը շուտով կարող է դառնալ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ, նշել է. «Զախարյանն ու «Չելսի՞ն». ամեն ինչ շատ մոտ է»։

Նախորդ շաբաթ Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել ամեն ինչ անելու, որպեսզի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հանդես գա Հայաստանի հավաքականում, եթե ՖԻՖԱ-ն դա թույլ տա։

«Եթե հասկանայինք, որ դա հնարավոր է, և ֆուտբոլիստն ինքը որոշեր տեղափոխություն կատարել, ապա ամեն ինչ կանեինք, որ դա տեղի ունենար, առավելագույն օգնություն կցուցաբերեինք։ Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է, նա մեծ ապագա ունի։ Բայց սա այն դեպքն է, երբ սկզբում ամեն ինչ կախված է ՖԻՖԱ-ից ու խաղացողից»,- ասել է Գիլոյանը։

Զախարյանը «Դինամոյի» կազմում 52 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:

2021 թվականի սեպտեմբերին կիսապաշտպանն առաջին հանդիպումն է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում: Այս պահի նրա ակտիվում 4 խաղ կա Ռուսաստանի ազգային թիմի կազմում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close