ԼուրերԿարևորՏնտեսություն

Պետությունը ներդրողներին կօգնի ենթակառուցվածքային ապահովման հարցերում

«Ենթակառուցվածքներ ներդրումների ներքո ծրագրի» շրջանակներում կառավարությունը պատրաստ է օգնել ներդրողներին ենթակառուցվածքային օժանդակության հարցերում, այս մասին այսօր կառավարության ադամների ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Հայաստանում ներդրում անող գործարարների համար ՀՀ կառավարությունը նրանց բիզնեսին նպաստող ենթակառուցվածքներով կապահովի»,- ասաց նա։

«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

Ծրագրի նպատակը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, շահառուների համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն ապահովելն է` առանց լրացուցիչ ծախսերի իրականացման։

Նախարարը նկատեց, որ մինչև 500 մլն դրամի ներդրում կատարելու դեպքում կառավարությունն այդ գումարի 20% չափով ենթակառուցվածքային ապահովում կիրականացնի` ըստ գործարարի ունեցած առաջնահերթության։ 500 մլն–ից ավելի ներդրման դեպքում կառավարության ներդրումը կլինի 10%-ի չափով։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close