ԱշխարհԺամանցԼուրեր

Թողարկվել է տարվա ամենասպասված հեռուստասերիալը՝ «House of the dragon»-ը

«Գահերի խաղը» հեռուստասերիալը դարձել է պատմության մեջ ամենահայտնի հեռուստասերիալներից մեկը՝ չնայած նրան, որ վերջինիս ավարտը հիասթափեցրել էր երկրպագուներին, միևնույն է, վերջին եթերաշրջանի յուրաքանչյուր էպիզոդ միայն ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 20 միլիոն հեռուստադիտող։

Սկզբում երկրպագուները սպասում էին և հույս ունեին, որ հեռուստասերիալի ստեղծագործական թիմը նորից կնկարահանի այն ավարտը, որը հիասթափեցրեց շատերին, նույնիսկ բազմաթիվ ստորագրահավաքներ կազմակերպվեցին համացանցում այն վերանկարահանելու համար։

Սակայն, ըստ երևույթին, HBO-ն չցանկացավ բաց թողնել «գայթակղված» հանդիսատեսին, ընդամենը 3 տարի անց հանդիսատեսին թույլ տվեց «վերադառնալ» բոլորի կողմից սիրված Վեստերոս, որի լանդշաֆտը չնայած փոխվել է, բայց, միևնույն է, ծանոթ է մնացել երկրպագուների համար։

«House of the dragon» հեռուստասերիալի իրադարձությունները ծավալվում են «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ, իսկ ավելի ստույգ՝ գլխավոր հերոսներից մեկի՝ Դեյներիս Թարգարիենի ծնվելուց 172 տարի առաջ։

Այստեղ երկրպագուների կողմից սիրված հերոսները չկան, թեև, որոշ կերպարների հեռավոր հարազատներին կարելի է հեշտությամբ ճանաչել նրանց ազգանուններով կամ վահանների զինանշաններով։

«Երկու շոուներն էլ վերաբերում են իշխանության խնդիրներին և երկաթե գահի համար պայքարին: Այնուամենայնիվ, «Վիշապի տունը» շատ ավելի նման է շեքսպիրյան ողբերգության: Այն լի է հիանալի կերպարներով, որոնց կարող են կամ սիրել, կամ ատել: Վատ տղաները հերոսական արարքներ կգործեն, մինչդեռ լավ թվացող կերպարները՝ սարսափելի։ Ճիշտ այնպես, ինչպես իրական մարդիկ»,- այս մասին ասել է երկու հեռուսածրագրերի հեղինակ Ջորջ Մարտինը:

«House of the dragon» սերիալի պրեմիերան կայացել է օգոստոսի 21-ի լույս 22-ի գիշերը։ Առաջին սեզոնը բաղկացած է լինելու 10 էպիզոդից։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Մեթ Սմիթը, Էմմա Դ’Արսին, Միլի Ալկոկը և Օլիվիա Կուկը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close