1ԳլխավորԼուրեր

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճում է

Հանրապետությունում օգոստոսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 4115 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1849 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 1352: Ներկայում բուժում է ստանում 2161 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 165 հազար 287 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 428 հազար 648 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 416 հազար 161, մահացել է 8 հազար 637 քաղաքացի:

Նախորդ 7-օրյա կտրվածքով՝ հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում, թեստավորված 6487 քաղաքացիներից կորոնավիրուսային հիվանդություն հայտնաբերվել էր 1434 հոգու մոտ:

Մինչ այդ տևական ժամանակ դեպքերի թիվը 1000-ի չէր հասնում:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close