Լուրեր

ՀՀ վարչապետի խորհրդականն ու Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:

Արտաշես Թումանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության գործունեությունը տնտեսության ոլորտում և, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորությունները տրանսպորտային ենթակառուցվածքների, ջրի ու ոռոգման համակարգերի կառուցման և մի շարք այլ բնագավառներում:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close