ԱշխարհԼուրեր

Վրաստանում սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ Գուդաուրիում կործանված ուղղաթիռի զոհված ուղևորների

Վրաստանում այսօր՝ հուլիսի 30-ին, սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ նախորդ օրը Գուդաուրիի լեռներում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է վրացական «Գրուզիա Օնլայն»-ը:

Հուլիսի 29-ին Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը մեկնել էր Գուդաուրի՝ վթարի ենթարկված երկու պարապլաներիստներին կիրճից դուրս բերելու, սակայն բախվել էր ժայռին և կորցնելով կառավարումը՝ կործանվել Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ճանապարհի 94-րդ կիլոմետրի մոտ գտնվող լեռներում, ինչից հետո ճանապարհը մոտ մեկ օր արգելափակված էր եղել:

Զոհվել էին ուղղաթիռի բոլոր 8 ուղևորները, այդ թվում՝ անձնակազմի չորս անդամները, երկու բժիշկ և երկու փրկարար:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close