ԱշխարհԼուրեր

Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նախագահի 2024 թ. ընտրություններում. Սպիտակ տան խոսնակ

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջադրվել նաև երկրի նախագահի 2024 թ.-ին կայանալիք ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն՝ այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը:

Խոսնակը չի մեկնաբանել «Նյու Յորք Թայմս»-ի, ինչպես նաև՝ ամերիկյան այլ լրատվամիջոցների հարցումների՝ լրագրողի կողմից մեջբերված արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահ Ջո Բայդենի վարկանիշն ընկել է, և դեմոկրատներից շատերը չեն ցանկանում, որ նա առաջադրվի հաջորդ ընտրություններում:

79-ամյա դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը ԱՄՆ 46-րդ նախագահ է ընտրվել 2020 թվականին՝ նոյեմբերի 3-ին ընտրությունների եզրափակիչ փուլում հաղթելով այդ պահին գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել 2021 թ. հունվարի 20-ին: 2009-2017 թթ. Ջո Բայդենը ծառայել էր որպես ԱՄՆ փոխնախագահ՝ Բարաք Օբամայի վարչակազմում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close