ԱշխարհԼուրեր

Մոսկվայի հոսթելներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

ՌԴ հրշեջ-փրկարարները նախօրեին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23։47-ին, ահազանգ են ստացել Ալմա-Ատինսկայա փողոցի շենքերից մեկում գտնվող հանրակացարանում բռնկված հրդեհի մասին։ ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «հրդեհը մարվել է ժամը 00:47-ին, դրա մակերեսը կազմել է 150 քմ»։

Այրված հանրակացարանում առանց կյանքի նշանների ութ մարդ է հայտնաբերվել, չորս անձ հոսպիտալացվել է։

Ըստ նախնական տվյալների՝ բոլոր մահացածները միգրանտներ են։ «Коммерсант» գործակալության զրուցակիցը պատմել է, որ հոսթելի հյուրերը հիմնականում եղել են մոտակա «Մոսկվա» տոնավաճառի և «Садовод» շուկայի բանվորներն ու վաճառողները։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close