ԱշխարհԼուրեր

Մակրոնն ընդգծել է Էր Ռիադի հետ համակարգման կարևորությունն էներգամատակարարման բազմազանացման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հանդիպանն ընդգծել է Էր Ռիադի հետ համակարգման կարևորությունը էներգամատակարարման բազմազանացման և պարենային անվտանգության նպատակով: Այդ մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, որը հուլիսի 29-ին տարածվել է ֆրանսա-սաուդական բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հանրապետության նախագահը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնն ընդգծել են ուկրաինական ճգնաժամից դուրս գալու միջոցի որոնման և համագործակցության ուժեղացման կարևորությունը, որպեսզի սահմանափակվի դրա հետևանքների ներգործությունը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ամբողջությամբ վերցված աշխարհի վրա»,- նշված է հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի նախագահն ընգդծել է Սաուդյան Արաբիայի հետ համակարգման անհրաժեշտությունը Եվրոպայի պետությունների էնեգամատակարարման բազմազանացման նպատակով,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:- Նա նաևուշադրություն է հրավիրել «Պարենային ապահովման և գյուղատնտեսական կայունության առաքելություն» (FARM – ծանոթ. խմբ.) նախաձեռնությանը պարենային անվտանգության համար»:

Ֆրանսա-սաուդյան բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին Ելիսեյան պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close