ԼուրերԿարևորՏեսանյութ

Դեբեդ գետի առափնյա գյուղի ֆերմերներն ահազանգել են, որ գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ. Դուրգարյան (տեսանյութ)

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուրգարյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդ գետի առափնյա Պտղավան և այլ գյուղի ֆերմերները ահազանգել են, որ սկսած առավոտվա ժամը 4-ից գետը ստացել է մոխրագույն երանգ և ակնհայտ է, որ գետին խառնվել են հանքարդյունաբերական թափոններ։

Գյուղացիները չեն կարողացել ոռոգել իրենց այգիները։ Վերջին շաբաթների ընթացքում այս իրավիճակը շարունակաբար կրկնվում է։ Հուլիսի 25-ին էլ ահազանգել էին Ճոճկան գյուղից, որ ֆերմերները առավոտվա ժամը 7-ից սպասում են, որպեսզի պոմպակայանը Դեբեդ գետից ջուր մղի դեպի դաշտեր, սակայն պոմպակայանի աշխատակիցները չեն մղել, սպասել են մինչև ժամի առավոտվա 10:00, որպեսզի ջուրը մի փոքր պարզի և նոր սկսեն ջրամղման աշխատանքները ու այդպես շարունակվում է արդեն շաբաթներ։

Ակնհայտ է, որ թափոնները գետն են լցվում գիշեվա ժամերին։ Ես այսօր առավոտվանից մինչև հիմա անցել եմ գետի Ախթալա-Այրում տարածքը ընկնող հունով, ստուգել եմ աղտոտման, բոլոր հնարավոր աղբյուրները, սակայն բոլոր տեղերը ջրերը արդեն պարզված էին։ Հավանաբար արտահոսքը դեպի գետ սկսում է գիշերվա ժամը 1-2-ից հետո մարդկային գործոնով պայմանավորված և հատուկ։

Արդյունքում ինչ ունենք, վարկի տակ ճռնչող հարյուրավոր ֆերմերների, գյուղացիների բերքը փչանում և աղտոտվում է, ծառերը չորանում են, երեխաների և մարդկանց առողջությանը վնաս է հացվում։ Էս ինչ բացթողի և արհամարական վիճակ է և անգործություն։ Այդպես չի կարող շարունակվել, Նոյեմբերյան համայնքի Դեբեդի առափնյա գյուղերի բնակիչները արդեն իսկ դիմումներ են պատրաստվում և պետք կլինի կանեն ավելին։

Իսկ դուք նոր հանքեր եք ուզում, այ կստանաք հա»:

Տեսանյութն՝ այստեղ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close