ԱշխարհԼուրեր

Սպիտակ տունը հայտարարել է Բայդենի վերընտրվելու մտադրության մասին, չնայած սոցհարցումների տվյալներին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է վերընտրվել 2024 թվականի ընտրություններում, չնայած հասարակական կարծիքի հարցման արդյունքներին, որոնք վկայում են, որ Դեմոկրատական կուսացության կողմնակիցների 75 տոկոսը չի ցանկանում նրան թեկնածու տեսնել: Հուլիսի 27-ին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում դա հասկանալ է տվել պետության ղեկավարի մամուլի քարտուղար Քարին Ժան Պիերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրան խնդրել են մեկնաբանել հասարակական կարծիքի հարցման, հուլիսի 27-ին հրապարակված արդյունքները, որը CNN հեռուստաալիքի պատվերով կատարել է SSRS ծառայությունը, որոնց համաձայն՝ Դեմոկրատական կուսակցության ընտրողների սոսկ 25 տոկոսն է հավանություն տալիս 2024 թվականին Բայդենի առաջադրմանը:

«Մենք չենք անհանգստանում հարցումների առիթով: Նախագահը հստակ ասել է, որ մտադիր է առաջադրել թեկնածությունը, բայց մինչև դա այնքան հեռու է, որ մտածելն այդ մասին վաղ է»,- պատասխանել է դրան Ժան Պիերը:

Մեկ շաբաթ առաջ Քվինիպեկի համալսարանի հետազոտական ծառայությունը հայտնել է, որ 2024 թվականին նախագահական ընտրաշավին Բայդենի մասնակցության դեմ է հանդես եկել Դեմոկրատական կուսակցության կողնակիցների 54 տոկոսը:

Պետության ղեկավարի պաշտպանության նվազումը նրա կուսակցությունում տեղի է ունենում երկրում նրա ժողովրդականության անկման ֆոնին: Անցյալ շաբաթ այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 36 տոկոս, ինչը դարձել է ամենացածր մակարդակը Սպիտակ տանը նրա աշխատանքի 19 ամիսների ընթացքում:

Պատճառներից մեկն ԱՄՆ-ում ապուստի արժեքի աճն է: Հունիսին գնաճը հասել է 40-ամյա առավելագույնին՝ 9,1տոկոսի տարեկան հաշվարկով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close