1ԱշխարհԳլխավորԼուրեր

Իրավիճակն Ուկրաինայում

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակած զեկույցում հայտնում է, որ Արտեմովսկ բնակավայրի տարածքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ մեխանիզացված բրիգադի դիրքերին հասցված օդային հարվածների հետանքով զոհվել է 70 զինվորական և ոչնչացվել 5 միավոր ռազմական տեխնիկա:

Խերսոնի շրջանում տեղակայված Ուկրաինայի 60-րդ հետևակային բրիգադի դիրքերին հասցված հարվածների հետևանքով էլ վերջինս կրած կորուստների պատճառով, որը կազմել է 130 զինվորական, կորցրել է մարտունակությունը:

ՌԴ ՊՆ-ն հաղորդում է նաև, որ հուլիսի 25-ին Դոնեցկի շրջանի Պոկրովսկոյե բնակավայրից Ուկրաինայի զինված ուժերի 58-րդ մոտոհրաձգային բրիգադի 15-րդ գումարտակի մնացորդները նահանջի ժամանակ ընկել են ուկրաինական 118 տարածքային պաշտպանության բրիգադի զինվորականների, այսպես կոչված, «ընկերական կրակի տակ» և սպանվել:

Հաղորդվում է նաև, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ուկրաինական 3 ԱԹՍ:

——————————————————————————————————————————

Ուկրաինայի գլխավոր շտաբը հուլիսի 28-ի առավոտյան հաղորդագրության մեջ հայտնում է, որ Ռուսաստանը «շարունակում է օդային և հրթիռային հարվածներ հասցնել, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության տարածքից»։

Բացի այդ, հաղորդագրության մեջ ասվում է, որ Սլավյանսկի ուղղությամբ ուկրաինական ստորաբաժանումների պաշտպանական գծերում թույլ կողմեր ​​որոնելու նպատակով հակառակորդը հարձակողական գործողություններ է իրականացրել Դովգենկիե-Մազանովկա և Պասիկա-Դոլինա ուղղություններով, սակայն հաջողություն չի ունեցել։ Կրամատորսկի ուղղությամբ հակառակորդը ակտիվ գործողություններ չի իրականացրել:

Հաղորդվում է, որ Բախմուտի ուղղությամբ ռուսական բանակը փորձում է բարելավել մարտավարական իրավիճակը, սակայն Կլինովո-Բախմուտ և Միրոնովսկի-Սեմիգորյե ուղղություններով գրոհային գործողությունները իբր հետ են մղվել ուկրաինացի զինվորականների կողմից։

Ռուս զինվորականները մասնակի հաջողության են հասել Վերշինա գյուղի վրա հարձակման ընթացքում, որտեղ նրանց հաջողվել է ամրանալ բնակավայրի հարավարևելյան ծայրամասերում: Սակայն ռուս զինվորականների՝ Վլադիմիրովկա-Սոլեդար և Ստրյապովկա-Սոլեդար ուղղություններով առաջխաղացման փորձը, ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի, ավարտվել է անհաջողությամբ։

——————————————————————————————————————————

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակված հերթական հակիրճ ամփոփագրում նշում է, որ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի մարզում Ուկրաինայի նախաձեռնած հակագրոհը թափ է հավաքում: Երկրի ռազմական ուժերը, ամենայն հավանականությամբ, հենակետ են հաստատել Ինգուլեց գետից հարավ, որը կազմում է օկուպացված Խերսոնի հյուսիսային սահմանը:

Ուկրաինան օգտագործել է իր նոր հեռահար հրետանին Դնեպր գետի վրայով առնվազն երեք կամուրջ վնասելու համար, որոնցից կախված են ռուսական վերահսկողության տակ անցած տարածքների մատակարարումները: Դրանցից մեկը Խերսոնի մերձակայքում գտնվող 1000 մետրանոց Անտոնովսկի կամուրջն է:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական 49-րդ բանակը տեղակայված է Դնեպրի արևմտյան ափին և «շատ խոցելի դիրքերում է»։

Խերսոնը, որը Ռուսաստանի համար քաղաքական տեսանկյունից ամենանշանակալի բնակավայրն է, այժմ գործնականում կտրված է այլ օկուպացված տարածքներից։ Դրա կորուստը լրջորեն կխաթարի ռազմական հարձակումը որպես հաջողված ներկայացնելու Կրեմլի փորձերը:

——————————————————————————————————————————

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close