ԱշխարհԼուրեր

Իրանի իշխանությունները հայտարարել են «Մոսադի» օգտին աշխատող խմբավորման կալանքի մասին. ISNA

Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի տարածքում այն խմբավորման չեզոքացման մասին, որը գործել է իսրայելական «Մոսադ» հետախուզության օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:

«Իրանի հետախուզությունը հայտնաբերել և կալանավորել է Իսրայելի հետ կապված լրտեսական կազմակերպության անդամներին,- մեջբերում է գործակալությունն Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարի խոսքը:-Անջատական կազմակերպություններից մեկի պարագլխի առաջարկությունից հետո, որն անցյալում աշխատել է Իսրայելի օգտին, այդ խմբավորման անդամները կապվել են «Մոսադի» ներկայացուցչի հետ:

Նշվում է, որ ընդամենը ձերբակալվել է հինգ մարդ: Իրանի իշխանությունները վերջին ժամանակներս բազմիցս հայտարարել են երկրի տարածքում խմբավորումների հայտնաբերման մասին, որոնք աշխատում են Իսրայելի օգտին: Այսպես, մայիսի 22-ին ISNA գործակալությունը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի հետախուզության հետ համագործակցությամբ վնասազերծել է խմբավորում, որն աշխատել է Իսրայելի հատուկ ծառայությունների օգտին, հաղորդել ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close