ԼուրերՏնտեսություն

Շարունակում ենք արձանագրել փայլուն տնտեսական ցուցանիշներ. Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Շարունակում ենք արձանագրել փայլուն տնտեսական ցուցանիշներ։

📌2022թ. առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 11,8%-ով աճել է 2021-ի առաջին կիսամյակի համեմատ։ Աճին նպաստել են՝

✅Արտաքին առևտրաշրջանառություն՝ +44%

✅Ծառայություններ՝ +26,9%

✅Շինարարություն՝ +12,7%

✅Առևտուր՝ +10,7%

✅Արդյունաբերություն՝ +5,8%

✅Գյուղատնտեսությունը նվազել է՝ -5,5%։

📌2022թ. հունիսին ՏԱՑ աճել է 18,5%-ով՝ 2021թ. հունիսի նկատմամբ։

Իմիջիայլոց, հունիսին տնտեսական ակտիվությունը արագացել է բոլոր ուղղություններով, օրինակ արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 71%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 19%-ով»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close