1ԳլխավորԼուրերՏեսանյութ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից իրականացված համալիր և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցի 1/5 հասցեում գործող «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող սահմանափակ պատասխանատվության ընկերության ղեկավարն ու պատասխանատու այլ անձինք, նախնական համաձայնության գալով, 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և օրենսդրությամբ նախատեսված, ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկերը: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի քննչական ենթակայության հարցը որոշելու համար ուղարկվել է հսկող դատախազին:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ հակաօրինական արարքներ թույլ տալուց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close