ԼուրերՇոու Բիզնես

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն առաջին նշանադրությունից 20 տարի անց ամուսնացել են

52-ամյա երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և 49-ամյա դերասան Բեն Աֆլեքն առաջին նշանադրությունից 20 տարի անց ամուսնացել են Լաս Վեգասում, այս մասին հայտնում է Variety պարբերականը։

Նևադայի Քլարկ կոմսությունում տրված ամուսնության վկայականի համաձայն, որին հղում է անում պարբերականը, հարսանիքը տեղի է ունեցել դեռ հուլիսի 16-ին։ Միաժամանակ, ինչպես նշում են լրագրողները, երգչուհին գրանցվելիս վերցրել է ամուսնու ազգանունը և այժմ նրա ամբողջական անունը Ջենիֆեր Լին Աֆլեք է։

Ջենիֆեր Լոպեսը հաստատել է իր ամուսնության մասին լուրերը «On the JLo» երկրպագուների հետ նամակագրության խմբում և մի քանի լուսանկար է հրապարակել արարողությունից:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close