
Փախուստ Շոուշենկից ֆիլմը համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկը, իսկ Էնդի Դյուֆրեյնի փառահեղ փախուստի մասին գրեթե բոլորն են լսել:
«Կոճակի» տաղավարում այսօր քննարկման համար էին հավաքվել Սարգիսը, Հասմիկը, Հայկը և ինչպես միշտ՝ Արծվիկը: Հաղորդման ժամանակ փորձել ենք հասկանալ՝ արդյոք ինչո՞ւ Էնդին այդքան երկար ժամանակ չէր իրականացնում փախուստը, գուցե նա նույնպե՞ս հաշտվել էր բանտի կյանքի հետ: Քննարկել ենք, թե ում քավության մասին էր ֆիլմը` գուցե Ռեդի, բանտի կամ գուցե Էնդիի, խոսել ֆիլմի թերությունների մասին և հիշել մեր սիրելի կադրերը:
Դե ինչ, ձեզ մնում է միայն սեղմել միացնելու կոճակը ու խորանալ ևս մի շոուի մեջ։
Հաղորդումը՝ https://bit.ly/3o9vEwz
Մեզ կարող եք լսել նաև.
Anchor- https://bit.ly/3zcbRTz
Apple podcast- https://apple.co/3oajVhq
Google podcast-https://bit.ly/3wAkzbu
Spotify- https://spoti.fi/3zbUwtI