
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հուլիսի 14-ին Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի ունեցավ Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը։
Կինոգետ, մշակութաբան Կիրիլ Ռազլոգովը «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքում ներկայացրել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի դիմանկարը՝ եվրոպական, ասիական, ամերիկյան կինոփառատոններում, ինչպես նաև խորհրդային և հետխորհրդային կինոարվեստում ծավալված իրադարձությունների լայն համապատկերում: