Լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Ռուանդայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հուլիսի 11-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուանդայի ԱԳ նախարար Վենսան Բիրուտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման սկզբում զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ռուանդայի միջև համակողմանի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ երկուստեք ընդգծելով փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ առկա ներուժը։ 

ԱԳ նախարարի տեղակալը, մասնավորապես, նշել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց դատապարտման գործում Հայաստանի և Ռուանդայի՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համատեղ և հետևողական ջանքերի կարևորության մասին։ 

Կողմերն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close