ԼուրերԿարևորՇոու Բիզնես

Led Zeppelin-ի երևանյան համերգը՝ լուսանկարներով

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Led Zeppelin Symphonic նախագծի համերգը։ Լեգենդար խմբի երաժշտությունը կատարեցին երեք երգիչներ՝  Ջեսսի Սմիթը, Մոլլի Մարիոթը և Փիթեր Էլդրիջ Բայոգը London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:

Համերգին ներկա էին մոտ 4000 մարդ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից: Երկրպագուները տարբեր վայրերից եկել էին՝ վայելելու իրենց սիրելի խմբի երգերը յուրահատուկ մոտեցմամբ: 

Համերգի ընթացքում երգիչները կատարեցին մոտ 25 երգ, այդ թվում՝ աշխարհահռչակ հիթեր: Երկրպագուները մեծ ոգևորությամբ էին վայելում համերգը՝ երգելով, պարելով և երգիչներին աջակցելով: 

«ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում սա վերջին համերգն էր, նախորդիվ Հայաստանում տեղի է ունեցել ֆրանսիացի երգչուհի Զազի և աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ի համերգը: «ՀԱՅԱ»-ն Հայաստանում ստեղծում է  համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close