ԺամանցԼուրեր

«Բաղձալին» վերադառնում է ` Պողիկտոսը կրկին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Պոլիուտո օպերան /հայերեն՝ Պողիկտոս/ հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի ,երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի  վերադարձը բեմահարթակ։

Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։

Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդվումն ու պատժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»:

Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի ազստղաբույլ՝

ՊԱՈԼԻՆԱ՝  Օպերային Դիվա Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/ միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր

ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/

ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/

ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան

ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան

ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան

ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան

Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/

Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/

Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/

Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Սպասում ենք ձեզ հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close