ԼուրերՆորաձևություն

Լավագույնը՝ Փարիզյան նորաձևության աշուն-ձմեռ հավաքածուներից (լուսանկարներ)

Տարին երկու անգամ Փարիզում նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի են ունենում կուտուրային հավաքածուների ցուցադրությունները։ Այս շաբաթվա ժամանակացույցը ներառում է արդյունաբերության այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Chanel-ը և Dior-ը, ինչպես նաև այնպիսի հետաքրքիր անուններ, ինչպիսիք են Schiaparelli-ն և Balenciaga-ն, որոնք իրենց ցանկացած նոր հավաքածուի հետ իրենց հետքն են թողնում նորաձևության պատմության մեջ:

Ձեզ ենք ներկայացնում նորաձևության շաբաթի ընթացքում ներկայացված լավագույն կերպարները և նմուշները։

Jean Paul Gaultier

Balmain նորաձևության տան հիմնադիր դիզայներ Օլիվիեր Ռոուստենը Jean Paul Gaultier-ի նոր հավաքածուի հեղինակն է դարձել, նա բավարարել է նորաձևության քննադատների սպասելիքները՝ ստեղծելով էլեգանտ, տարբերվող և հետաքրքրիր հավաքածու։ Իր ապրանքանիշի ոճով Ռոուստենը ցուցադրում է նմուշների  բազմազանությունը պոդիումում։

Balenciaga

Ինչպես միշտ՝ Դեմննա Գավասալին կուտուրային շաբաթվա ընթացքում նոր շունչ հաղորդեց իր անսովոր շոուով։ Դիզայները կուտուրային իր երկրորդ հավաքածուի մեջ կիրառել էր վինտաժային ելևեջներ։ Շոուի բացմանը ներկայացված նմուշներով հեղինակը վերաիմաստավորեց կարմիր գորգի համար նախատեսված կաշվե կոստյումները։ Միատոն և մուգ գույներից հետո շոուի վերջին մի քանի նմուշները ծիածանի գույներով էին ներկայացված, որոնք կրում էին հանրահայտ աստղերը, ինչպիսիք են Դուա Լիպան, Բելլա Հադիդը, Նիկոլ Քիդմանը, Քրիստին Քուինը, Նաոմի Քեմփբելը և Քիմ Քարդաշյանը:  

Schiaparelli

Դեռ տարեսկզբին գարնանային հավաքածուի ներկայացման ընթացքում կարծում ենք՝ բոլորը նկատել են, որ Schiaparelli-ին համավարակից հետո նոր շնչով է վերադարձել։ Աշուն-ձմեռ հավաքածուն նույնպես լի էր էլեգանտ կերպարներով։ Աշուն-ձմեռ շոուն հիմնված էր նորաձևության տան արխիվային նմուշների վրա, ինչպես նաև 80-ականների և 90-ականների հիթերի միախառնումով։ Գունավոր քարերից և մետաղական տերևներից պատրաստված գեղեցիկ ձևավորված ծաղկեփնջերից մինչև կորսետներ և ուսերի համար նախատեսված դետալների ներգրավմամբ:

Chanel

Այս սեզոնին Chanel-ում կրեատիվ տնօրեն Վիրջինա Վիարդը շարունակում է ներկայացնել պատմական ապրանքանիշի անցյալը և ներկան։ Մասնավորապես՝ իր այս հավաքածուի մեջ նա ներկայացրել է 30-ականների ոճը, որը Կոկո Շանելն ինքն էր պատկերացնում այն ժամանակների ժամանակակից կնոջ համար: Կլորացված ուսերը և խնամված երկար զգեստները կատարյալ համընկնում են 70-ականների գրաֆիկական դեկորների հետ, որոնք Կառլ Լագերֆելդը նույնպես օգտագործել էր ապրանքանիշում իր պաշտոնավարման ընթացքում:

Dior

Նորաձևության տան վերջին ցուցադրությունը, որը ստեղծվել է կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Չիուրիի կողմից, հիմնականում ոգեշնչվել է ուկրաինացի նկարչուհի Օլեսիա Տրոֆիմենկոյի կողմից, ով նախագծել է նկարահանման հրապարակը:

Շոուի համար ստեղծված «Հոսք» ստեղծագործությունը բնությունը համարում է մարդկային կյանքի անփոխարինելի մաս: Չիուրին կոչ է արել Մումբայի Չանակյայի արհեստագործական դպրոցին ստեղծել Տրոֆիմենկոյի ստեղծագործությունների խճճված պատկերները: Վերջնական արդյունքը կուտյուրային զգեստների, վերարկուների և տաբատների նմուշներ են, որոնք գեղեցիկ են և խորապես կապված են ազատության և բնության հետ:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close