1ԱշխարհԳլխավորԼուրերՏնտեսություն

Գազի գինը Եվրոպայում 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1,900 դոլարը

Եվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ընթացքում մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1,900 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Օգոստոսյան ֆյուչերսների գինը Նիդեռլանդների TTF հանգույցում աճել է մինչև 1,926 դոլար 1000 խ.մ.-ի դիմաց: Ընդհանուր առմամբ՝ սակարկությունների սկզբից գազի գինն աճել է գրեթե 7%-ով։

Գազի գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Մասնավորապես, ամերիկյան Freeport LNG ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր գազի իր խոշոր տերմինալի շահագործումը միայն հոկտեմբերի սկզբին մասնակիորեն վերսկսելու մտադրության մասին՝ հունիսին տեղի ունեցած հրդեհից ու պայթյունից հետո։ Freeport LNG ձեռնարկությունների հզորությունը գնահատվում է տարեկան 15 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ: Ըստ ՏԱՍՍ-ի՝ սա ԱՄՆ-ի ամբողջ արտահանման մոտավորապես 16%-ն է: 

Գազի արժեքի վրա ազդում է նաև Ռուսաստանի Դաշնությունից մատակարարումների նվազումը, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» գազատարով։ «Գազպրոմը» ստիպված է եղել հունիսի 14-ին կրճատել գազի մատակարարումները պլանի համեմատ, քանի որ գերմանական Siemens-ը վերանորոգումից հետո «Գազպրոմին» ժամանակին չի վերադարձրել գազի պոմպակայանները: Դրա պատճառով «Հյուսիսային հոսք»-ի առավելագույն հզորությունից գազի միայն 40%-ն է ներկայումս մղվում խողովակաշարով: Հուլիսի 11-ից հուլիսի 21-ը գազատարով գազի արտահանումն ամբողջությամբ կդադարեցվի տարեկան պլանային վերանորոգման պատճառով։

Մեկ այլ գործոն, որը հանգեցրել է գների նկատելի աճին, Նորվեգիայում նավթագազային արդյունաբերության աշխատակիցների կարճատև գործադուլն էր։ Այս երկիրը ԵՄ-ին գազ մատակարարող խոշորագույններից է։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close