Քիմ Քարդաշյանը, Դուա Լիպան, Նիկոլ Քիդմանը և այլ հայտնի աստղեր հայտնվել են Balenciaga-ի նորաձևության շոուի պոդիումում (տեսանյութ)

Այսօր Փարիզում Դեմնա Գվասալիան ներկայացրել է Balenciaga նորաձևության տան համար ստեղծած իր երկրորդ կուտուրային հավաքածուն։ Ի տարբերություն Balenciaga-ի այլ նորաձևության շոուների՝ այս այնգամ հայտնիները ոչ միայն դիտում էին դիզայների կողմից ստեղծված գլուխգործոցները, այլև մի շարք աստղեր դարձել էին շոուի մի մասը՝ քայլելով պոդիումի վրայով։
Շոուին հետևում էին Քրիս Ջենները, Քիմ Քարդաշյանի ավագ դուստր Նորթ Վեսթը, Օֆսեթը, Թրեյս Էլիս Ռոսսը և այլ հանրահայտ աստղեր։ Իսկ ահա պոդիումում էին հայտնվել Քիմ Քարդաշյանը, դերասանուհի Նիկոլ Քիդմանը, Դուա Լիպան, Նաոմի Քեմբելը, Բելլա Հադիդը և Քրիստին Քուինը՝ կրելով նորաևության տան նոր հավաքածուի նմուշները։
Ինչպես միշտ, Balenciaga-ն իր երկրպագուներին ներկայացրեց անսովոր, տարբերվող, ոճային հավաքածու՝ կաշվե կոստյումներ, oversize վերարկուներ, երկեոյան զգեստներ։
Սակայն սա առաջին անգամը չէ, երբ Balenciaga-ն իր շոուներում ներգրավվում է հայտնի աստղերի։ Դեռ գարնանային հավաքածուի շրջանակներում, երբ նորաձրության տունը որպես հավաքածու ներկայացման համար ընտրել էր կարմիր գորգը, բացի մոդելներից, ներգրավված էին նաև ռեփեր Օֆսեթը, դերասանուհի Իզաբել Հուպերտը, Էլիոթ Փեյջը և այլք։
Balenciaga-ն մշտապես աչքի է ընկել հանրահայտ աստղերի հետ իր համագործակցությամբ։ Նորաձևության տան դիզայներները տարիներ շարունակ մոդելավորում են զգեստներ կարմիր գորգի վրա հայտնվող աստղերի համար, ինչպես նաև նշանակալից է ամենամյա Met Gala-ում նորաևության տան կողմից ներկայացվող կերպարները։
Անի Խաչատրյան