ԼուրերՔաղաքականություն

Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. պատգամավորը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե  պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկությանը, Հակոբյանն ասաց. «Այդպիսի բան չկա»: 

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին դադարեցրել էր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորել էր  Հակոբյանի բացակայություններով, խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելով: Նույն հիմքով ԱԺն նաև հետ էր կանչել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close