ԱշխարհԼուրերՏնտեսություն

Հունիսին եվրոգոտում սննդամթերքի գների աճը կազմել է ռեկորդային 8,9 տոկոս

Հունիսին եվրոգոտում սննդամթերքի, ծխախտոի և ալկոհոլի գների աճը հասել է ամենաբարձր մակարդակին Միության ամբողջ պատմության ընթացքում՝ 8,9 տոկոս, նախորդ ռեկորդը սահմանվել է մայիսին և կազմել 7.5 տոկոս: Այդ մասին հաղորդել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հուլիսին սննդամթերքի, ծխախոտի և ալկոհոլի սպառողական գների աճը կազմել է 8,9 տոկոս, մայիսին այն եղել է 7,5 տոկոսի մակարդակում»,- հայտնել է Եվրոստատը:

Նրա տվյալներով՝ մայիսին այդ արտադրանքի վաճառքները կրճատվել են 0,3 տոկոսով՝ շարունակելով անկման միտումը, որն ապրիլին նշվել էր ռեկորդային 2,3 տոկոսով: Այդ տվյալները մոտ հարաբերակցության մեջ են եվրոյի գոտու գնաճի ռեկորդային ցուցանիշների հետ, որը հունիսին կազմել է 8,6 տոկոս և մայիսին՝ 8,1 տոկոս:

Եվրոպայում գների աճի հանգուցային շարժիչն էներգակիրների կտրուկ տարածաշրջանային աճն է և մթերքների գների համաշխարհայն աճը, ինչն զգալի չափով դարձել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հետևանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close