1ԳլխավորԺամանցԼուրերՇոու Բիզնես

50 Cent-ի համերգը՝ Երևանում (լուսանկարներ)

Հիփ-հոփ աստղ, աշխարհահռչակ 50 Cent-ը երեկ Հայաստանում իր առաջին համերգն ունեցավ Haya Festival-ի և իր Greenlight Gang Tour-ի շրջանակներում։

Մինչ արտիստը բեմ կբարձրանար՝ հանդիսատեսը հասցրեց լսել «3,33», «Մի քանի հոգի» խմբերի և ամերիկաբնակ մեր հայրենակից RMAN-ի ելույթները։

Դե, իսկ 50 Cent-ը բեմ դուրս գալուն պես էներգիայով վարակեց իր երկրպագուներին։ Ռեփերը կատարեց իր լավագույն հիթերը՝ In Da Club, Candy Shop, P.I.M.P., Ayo Technology և մի շարք այլ հիթեր:

Նա իր երկրպագուներին տեղեկացրեց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում և իրեն դուր է գալիս հայ հանդիսատեսը:

365news.am-ի տեսախցիկը ֆիքսել է հանրահայտ երգչի համերգի հետաքրքիր պահերը.

Լուսանկարները՝ Լիանա Թուրյանի

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close