
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ, նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:
Քիչ առաջ ավարտվեց փակ, գաղտնի քվեարկությունը:
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները:
«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու քվեարկությանը կողմ՝ 66, դեմ՝ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելուն կողմ՝ 66, դեմ՝ 0»,- ներկայացեց նա: