ԱշխարհԼուրերՇոու Բիզնես

Հաբի Լամեն իր 144,9 մլն հետևորդներով դարձել է TikTok-ում ամենաշատ հետևորդներ ունեցող աստղը

Ծնունդով Սենեգալցի 22-ամյա Հաբի Լամեն դարձել է TikTok-ի ամենաշատ հետևորդներ ունեցող աստղը՝ շրջանցելով ամերիկյան TikTok աստղ Չարլի Դ’Ամելիոյին: Լամեն այժմ ունի ավելի քան 144,9 միլիոն հետևորդ, Դ’Ամելիոն՝ 143 միլիոն:

Իտալիայում բնակվող Հաբի Լամեին սկզբում հռչակ ձեռք բերեց TikTok-ում ձեռքերի հետաքրքիր շարժումներով, առանց խոսքերի բարդ և անհեթեթ «life hack»-երին արձագանքելը:

Այժմ նա հիմնականում հրապարակում է համր կատակերգական տեսանյութեր՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ և հավանումներ: Նրա հետևորդների թիվը սկսեց ավելանալ դեռ նախորդ տարի, իսկ այս վերջին շաբաթների ընթացքում երկրպագուները բոլոր ջանքերը գործադրեցին նրան դեպի ամենաշատ հետևորդ ունեցողի տիտղոսին մղելու համար։

Նշանակալից է Լամենի վերելքը հարթակում և Դ’Ամելիոյի անկումը։ Դ’Ամելիոն և նրա քույր Դիքսին TikTok-ի երկու հիմնական դեմքերն են, որոնք ստեղծում են մի ամբողջ մեդիա ապրանքանիշ, որի շնորհիվ, իրենց իսկ խոսքով, ի սկզբանե պատահական համբավ են ձեռք բերել:

@khaby.lame

It’s better to give for who can’t afford it! Guys don’t do this! Dalla a chi ne ha bisogno #learnfromkhaby #learnwithtiktok #imparacontiktok

♬ suono originale – Khabane lame

Մի քանի վայրկյան տևողությամբ պարային տեսահոլովակների միջոցով նրանց աստղային աճը տարակուսանքի մեջ էր գցել մարդկանց, որոնք TikTok-ում չեն, և ոգեշնչել էր միլիոնավոր հետևորդների փորձել անել նույնը: Forbes-ի գնահատմամբ՝ նախորդ տարի քույրերը վաստակել են մոտ 27,5 միլիոն դոլար։

TikTok-ում ամենահայտնի անձնավորությունը դառնալու ցանկությունը բոլորի մոտ է նկատվում։ Հազարավոր երիտասարդներ փորձում են համբավ ձեռք բերել հարթակում՝ ստեղծելով պարային, կատակերգական և այլ ժանրի տեսանյութեր։

@khaby.lame

Guys!! Don’t overcomplicate it. Learn from Khaby and play next gen games on #learnfromkhaby #XboxSeriesS #SimplyNextGen #learnwithtiktok #adv

♬ suono originale – Khabane lame
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close