ԱշխարհԼուրեր

ՆԱՏՕ-ն կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կշարունակեն իրականացնել զինամթերքի մատակարարումներն Ուկրաինային այնքան, որքան պահանջվի:

«Լավ է, որ այն երկրները, որոնք հավաքվել են այստեղ, ինչպես նաև շատ այլ (պետություններ) իրենց ավանդն են ներդնում, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն. տրամադրում են ֆինանսական միջոցներ, հումանիտար օգնություն, ինչպես նաև մատակարարում են զենք, որի շտապ կարիքն Ուկրաիան ունի»,- հունիսի 29-ին հայտնել է Շոլցը լրագրողներին՝ ժամանելով Մադրիդ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ուղերձը հետևյալն է. մենք կշարունակենք անել դա, դա կանենք ինտենսիվորեն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն»,- ընդգծել է նա:

Հունիսի 21-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ իր երկիրը Գերմանիայից ստացել է Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ՝ «պատրաստված ուկրաինացի անձնակազմերով»:

Ըստ որում նա ճշտել է, որ դա արդեն 155 միլիմետր տրամաչափի վեցերորդ տասակի հրետանին է, որն ստացել է Կիևը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close