
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները: Նա տեղեկացրեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 70-ը:
«Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, կողմ՝ 70 ,դեմ 0 ձայներով Աննա Վարդապեյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին:
Տեսանյութն՝ այստեղ: