ԱշխարհԼուրեր

Անկարան պաշտպանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիան Մադրիդում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում համաձայնել է պաշտպանել դաշինքին անդամակցելու շուրջ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:

«Այսօր Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի սկսվելուց առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հիմնավոր հանդիպում անցկացվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի միջնորդությամբ»,- ասվում է նախագահի դիվանատան մամուլի տեղեկագրում:

«Այդ հանդիպման արդյունքում մեր արտաքին գործերի նախարարները եռակողմ հուշագիր ստորագրեցին, որը հավաստում է, որ Թուրքիան Մադրիդի գագաթնաժողովում կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը»,- ասել է Նիինիստյոն:

«ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն առաջիկա երկու օրվա ընթացքում կհամաձայնեցնեն դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության կոնկրետ քայլերը,-սպասում են Հելսինկիում:- ՆԱՏՕ-ին մեր անդամակցության կոնկրետ քայլերը ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների կողմից կհամաձայնեցվեն առաջիկա երկու օրվա ընթացքում, բայց այդ որոշումը ներկա պահից անխուսափելի է»:

«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թուրքիան անհանգստություն է հայտնել ահաբեկչության սպառնալիքի առնչությամբ: Ֆինլանդիան միշտ լրջորեն է վերաբերվել այդ խնդիրներին: Ֆինլանդիան դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Որպես ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան լիովին հավանություն կտա ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի փաստաթղթերին և քաղաքականությանը»,- ասել է նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close