ԱշխարհԼուրեր

«Роскосмос»-ի կայքը ենթարկվել է DDoS հարձակման

Ռուսական TACC գործակալությունը հայտնում է, որ «Роскосмос»-ի կայքը կրկին ենթարկվել է DDoS հարձակման, դա տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների «որոշումների կայացման կենտրոնների» արբանյակային պատկերների հրապարակումից հետո, ասել է պետական ​​կորպորացիայի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Ստրուգովեցը։

«Роскосмос»-ի կողմից [Հյուսիսատլանտյան դաշինքի] «որոշումների կայացման կենտրոնների»  արբանյակային պատկերների հրապարակումից հետո պետական ​​կորպորացիայի կայքը ենթարկվել է DDoS հարձակման: Այս անգամ, ի տարբերություն մարտ-ապրիլի, ոչ թե դրսից, այլ հայրենի Եկատերինբուրգից»,- իր թելեգրամյան ալիքում գրել էր Ստրուգովեցը:

Հունիսի 28-ին «Роскосмос»-ը հրապարակել էր «ուկրաինացի ազգայնականներին աջակցող ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի վայրի և որոշումների կայացման կենտրոնների» արբանյակային լուսանկարները: Մասնավորապես՝ տեղադրվել էին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վայրի, Սպիտակ տան, Պենտագոնի, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության արբանյակային նկարները։

Հրապարակված նկարի վերնագրում ասվում է, որ «ամեն դեպքում, դրանք արվել են Մադրիդում կայանալիք գագաթնաժողովից առաջ»:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close