ԼուրերՏնտեսություն

10.2% տնտեսական ակտիվության աճ հունվար-մայիսին. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրել է.

«10.2% տնտեսական ակտիվության աճ հունվար-մայիսին

Այս տարվա մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշ) աճել է 10.2%-ով:

Ամսական կտրվածքով (մայիսը անցած տարվա մայիսի համեմատ) տնտեսական ակտիվությունն աճել է 13%-ով»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close