Լուրեր

ՔՊ-ն հրապարակել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորողների անունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտնել է, թե առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ովքեր կգլխավորեն կուսակցության համամասնական ցուցակները:

Այսպիսով կուսակցության վարչության որոշմամբ՝ ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները կգլխավորեն Ալագյազում՝ Անզոր Ուռուսյանը, Ալավերդիում՝ Արեն Մկրտչյանը, Ակունքում՝ Հունան Ռուբենյանը, Արենիում՝ Հուսիկ Սահակյանը, Բերդում՝ Վահրամ Սուքիասյանը, Բյուրեղավանում՝ Վլադիմիր Վարդևանյանը, Գյուլագարակում՝ Խաչիկ Վարդանյանը, Եղեգիսում՝ Արթուր Ստեփանյանը, Թալինում՝ Տավրոս Սափեյանը, Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը, Ծաղկահովիտում՝ Նորաին Հակոբյանը, Չարենցավանում՝ Արթուր Գալստյանը, Ջրվեժում՝ Ռոբերտ Պետրոսյանը, Սիսիանում՝ Արմեն Հակոբջանյանը, Տաշիրում՝ Արման Վարդանյանը, Քաջարանում՝ Արմեն Առաքելյանը։

Այս տարի ՏԻՄ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 25-ին:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close