Լուրեր

Վանաձորի ավագանու նիստը կրկին տապալվեց. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Վանաձորի ավագանու արտահերթ նիստը երեկ չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ Ներկա էին ՔՊ, ՀԱՍԿ եւ «Ապրելու երկիր» խմբակցությունները։ «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» բոյկոտեցին նիստը։ 3 խմբակցությունների ավագանու անդամները միասին 16-ն են, քվորումի համար հարկավոր է 17 ձայն: 

Մեր տեղեկություններով, Վանաձորի համայնքապետի ԺՊ Ակային՝ Արկադի Փելեշյանին, Երեւանից հրահանգել են մեծացնել ճնշումն ընդդիմադիրների վրա եւ ստիպել, որ գան ավագանու նիստին։ Եվ վերջին օրերին մոբիլիզացրել են Վանաձորի մտավորականներին, պաշտոնյաներին, որ ամեն ինչ անեն՝ նիստը կայանա։ Սպառնացել են, որ եթե ավագանիներին հրապարակավ ամոթանք չտան, կկորցնեն իրենց պաշտոնը։ Իրավապահներին եւս մոբիլիզացրել են։ Երեկ տապալված նիստում ելույթ է ունեցել Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը եւ վիրավորել «Ասլանյան դաշինքին» ու «Հայրենիքին»։

Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close