ԱշխարհԼուրեր

Ռուսաստանն Արևմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում. Լավրով

Ռուսաստանն Արևմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բայց Արևմուտքը դա չի ցանկանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այն ամենը, ինչ մեզնից կախված էր, մենք արել ենք: Առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել ազնիվ փոխգործակցություն այն ուղղություններով, որոնք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնում»,- ասել է Լավրովը՝ հանդես գալով Բելառուսի ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:

«Նրանք դա չեն ցանկանում»,- հավելել է նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close