1ԳլխավորԼուրերՏեսանյութ

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն հրապարակեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Ինչպես տեղեկացնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից, խորհուրդը որոշեց բավարարել Հանձնախմբի ներկայացրած միջնորդությունը և Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գ. Ջհանգիրյանը, Գ. Բեքմեզյանը, Դ. Խաչատուրյանը, Մ. Մակյանը, Լ. Մելիքջանյանը, Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Ս. Չիչոյանը և Վ. Քոչարյանը։ Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը:

Որոշմանը դեմ է Անի Մխիթարյանը, ով ևս ունի հատուկ կարծիք։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close