1ԱշխարհԳլխավորԼուրեր

Սլավյանսկի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են (թարմացվող)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախօրեին՝ հունիսի 21-ին, Ուկրաինայի Զինված ուժերի 59-րդ մեքենայացված բրիգադի մինչև 500 զինծառայողներ սպանվել են ՌԴ օդատիեզերական ուժերի ճշգրիտ կառավարվող զինատեսակների հարվածի հետևանքով:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի Դաշնության օպերատիվ տակտիկական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի կենտրոնացման 404 կետի: Հարվածների արդյունքում զոհվել է 620 ուկրաինացի զինվորական:

ՌԴ ԶՈւ ՀՕՊ ուժերը, ըստ ՊՆ-ի հայտարարության, խոցել են ուկրաինական մեկ Су-25 և մեկ МиГ-29 ինքնաթիռ, ինչպես նաև 16 ԱԹՍ:

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, ըստ ՌԴ ՊՆ-ի, ոչնչացվել է 211 ինքնաթիռ, 132 ուղղաթիռ, 1308 ԱԹՍ, 349 հրթիռային համալիր, 3733 տանկ և այլ տեսակի զրահատեխնիկա, 594 հրթիռային համազարկային կայանք, 2081 միավոր հրետանի և ակնանանետ։

——————————————————————————————————————————

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի հունիսի 22-ի առավոտյան հրապարակված զեկույցում նշվում է, որ Խարկովի ուղղությամբ ռուսական կողմն օդային հետախուզություն է իրականացնում՝ պարզելու ուկրաինական զորքերի տեղակայման վայրերը։

Սլավյանսկի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են, որոնք ուղեկցվում են ինտենսիվ հրետակոծությամբ։

Դոնեցկի ուղղությամբ ռուսական բանակը շարունակում է ջանքերը կենտրոնացնել Սևերոդոնեցկի և Բախմուտի ուղղությունների վրա՝ Լուգանսկի շրջանի վարչական սահմաններին հասնելու համար։ Հաղորդվում է, որ ռուսական կողմը նաև փորձում է լիակատար վերահսկողություն հաստատել Սևերոդոնեցկ քաղաքի վրա՝ շրջափակման ենթարկելով ուկրաինական ստորաբաժանումները Բորիվսկեի և Վորոնովեի շրջաններում, մարտական գործողությունները շարունակվում են։

Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուսական բանակը կորցրել է 1496 տանկ, 3614 զրահատեխնիկա, 752 հրետանային համակարգ, 216 ինքնաթիռ և 614 անօդաչու թռչող սարք, իսկ զինվորականների շրջանում կորուստների թիվը հասնում է 34230-ի:

——————————————————————————————————————————

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի թարմացված տվյալների մեջ նշվում է, որ ռուսական զորքերը շարունակում են ակտիվ գնդակոծությունները և փորձում են շրջապատել Սևերոդոնեցկի շրջանը հյուսիսում՝ Իզյումի կողմից ու հարավում՝ Պոպասնայայի ուղղությամբ:  

Հավանական է համարվում, որ Ռուսաստանը պատրաստվում է մեծ քանակությամբ ռեզերվային միավորումներ ուղարկել Դոնբաս։

Հաղորդվում է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների կորուստները կազմում են նրա բոլոր զինված ուժերի մոտավորապես 55%-ը, ինչը վկայում է Դոնբասում ռուսական և ռուսամետ զորքերի վատթարացման չափազանց բարձր աստիճանի մասին։

——————————————————————————————————————————

Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է հունիսի 22-ի առավոտվա դրությամբ շրջանում տիրող իրավիճակի մասին։ Գայդայը իր խոսքում նշել է.

  • Ռուս զինվորականները մոտենում են Լիսիչանսկին՝ ամրանալով մոտակա բնակավայրերում, քաղաքը գնդակոծվում է հրետանուց, տանկերից և ինքնաթիռներից։ Առնվազն երեք քաղաքացիական անձ և մի քանի ոստիկան վիրավորվել են:
  • Ռուսաստանը այլ ուղղություններից ռազմական տեխնիկա և զինվորական ուժեր է տեղափոխում Լուգանսկի շրջան: Մասնավորապես՝ Տոշկովկայի համար մղվող մարտերում ռուսներն օգտագործել են մոտ 30 զրահափոխադրիչներ և 10 տանկ։
  • Ուկրաինական ուժերը շարունակում են պահել Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտու տարածքը, քաղաքում փողոցային մարտեր են ընթանում:

——————————————————————————————————————————

Պատերազմի սկզբից ի վեր գնդակոծությունների հետևանքով զոհվել է 190 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ինը երեխա, մոտ 900-ը վիրավորվել են, այս մասին ասել է ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը։

Նշենք, որ ՄԱԿ-ը հունիսի 20-ի դրությամբ հայտնել էր Ռուսաստանի հետ կապված զինված խմբավորումների կողմից վերահսկվող տարածքում 183 մարդու մահվան և ևս 747 խաղաղ բնակիչների վիրավորվելու մասին։

——————————————————————————————————————————

Մարիուպոլում ռուսական ներխուժման սկզբից ի վեր 22 հազար մարդ է զոհվել, ասել է քաղաքի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։

«Մեր զգուշավոր թվի համաձայն, քանի դեռ կարող էինք հաշվել, 22000 խաղաղ բնակիչ է սպանվել օկուպացիոն զորքերի կողմից: Սա բազմապատիկ ավելին է, քան նացիստական ​​Գերմանիան արել է օկուպացիայի երկու տարիների ընթացքում»,- ասել է Բոյչենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ իրենց հայտնած գնահատականը «զգույշ թիվ է», քանի որ ավերածությունների չափը ցույց է տալիս, որ զոհվածների իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

——————————————————————————————————————————

Ռուսական բանակը Նիկոլաև քաղաքի ուղղությամբ, ընդհանուր առմամբ, 7 հրթիռ է արձակել, այս մասին ասել է Նիկոլաևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

«Ես ընդհատել եմ տարածքի ստուգումը: Վերադառնում եմ քաղաք: Յոթ հրթիռներով հարվածել են քաղաքին»,- գրել է Կիմը իր Telegram-յան ալիքում։

——————————————————————————————————————————

Բելառուսի զինված ուժերի ստորաբաժանումները տանկերի փայտե կրկնօրինակներ են տեղակայում Ուկրաինայի հետ սահմանային շրջաններում, այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Ալեքսանդր Մոտուզյանիկը։

Մոտուզյանիկի խոսքով՝ դա արվել է «օպերատիվ քողարկման և իրենց ներկայությունը ցուցադրելու նպատակով»։

«Բացի այդ, Բելառուսի զինված ուժերում մարտական ​​պատրաստության ստուգումը շարունակվելու է մոտավորապես մինչև այս տարվա հունիսի 25-ը»,- հավելել է բանախոսը։

Մոտուզյանիկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բելառուսը զորակոչիկներ է ներգրավում ուկրաինա-բելառուսական սահմանն ամրապնդելու համար։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close