ԱշխարհԼուրեր

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան նոր հասցեն է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1»

Մոսկվայի քաղաքապետարանը հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան հասցեի պաշտոնական փոփոխության մասին այն բանից հետո, երբ որոշվել էր դեսպանատանը հարող տարածքն անվանել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրապարակ»։

Այժմ դիվանագիտական ​​ներկայացուցչությունը գտնվում է հետևյալ հասցեում՝ Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Մոսկվա, Պրեսնենսկի մունիցիպալ շրջանի ներքաղաքային տարածք, Դոնեցկի ժողովրդական Հանրապետության հրապարակ, շենք 1, շինություններ 1–9։ Դեսպանատան հին հասցեները չեղարկվել են։

Լուրի հրապարակման պահին ԱՄՆ դեսպանատան կայքում դեռ նշված է նախկին հասցեն՝ Բոլշոյ Դևյատինսկի նրբանցք, տուն 8։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» հարթակում կազմակերպել էր քվեարկություն՝ ԱՄՆ դեսպանատան հարակից հրապարակի նոր անունն ընտրելու համար։ Առաջարկվող այլ տարբերակներից էին «Դոնբասի պաշտպանների հրապարակ» և «Ռուսաստանի հերոս Ժոգա Վլադիմիր Արտեմովիչի հրապարակ»։

«Դոնեցկի ժողովրդական Հանրապետության հրապարակ» տարբերակը հավաքել է ձայների մոտ 45 տոկոսը։ Ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ կոմունալ տնտեսության ոլորտի բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներին պարտավորեցրել են կողմ քվեարկել այս տարբերակին։

Հիշեցնենք, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո մի շարք արևմտյան երկրներ վերանվանել են այն փողոցները, որտեղ տեղակայված են Ռուսաստանի դեսպանատները։ Մասնավորապես՝ Պրահայում Ռուսաստանի դեսպանատան մոտի փողոցն անվանակոչվել է «Ուկրաինացի հերոսների», Վիլնյուսում՝ «Ուկրաինայի հերոսների», իսկ Ռիգայում՝ «Ուկրաինայի անկախության» անունով։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close