ԱշխարհԼուրեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին

Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը և ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լևը հայտարարել են սահմանապահ ոստիկանության կազմում Իսրայելական գվարդիա ստեղծելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է կառավարության ղեկավարի դիվանատունը: Դիվանատան տվյալներով, Իսրայելական գվարդիան ստեղծվում է Իսրայել պետության ներքին անվտանգությունն ու երկրի քաղաքացիների անձնական անվտանգությունն ամրապնդելու նպատակով»:

«Իսրայելական գվարդիան լինելու է որակյալ, պատրաստված այն ուժի կողմից, որը միաժամանակ կարող է գործել մի քանի թեժ կետերում, կկարողանա հաջողությամբ գլուխ հանել անկարգությունների և արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշում է դիվանատունը: «Ազգային իսրայելական գվարդիան սկսում է գործել:

Ինձ համար դա հանրագումարների ամփոփում է: Մենք դաժան անկարգություններ ենք տեսել Լոդում, Ակկոյում, երկրի տարբեր շրջաններում»,- ասել է Բենետը:

Գվարդիայի կազմի մեջ մտնում են պահեստայինների և կամավորների ստորաբաժանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close