ԼուրերՇոու Բիզնես

Քիմ Քարդաշյանը վնասել է Մերիլին Մոնրոյի զգեստը

Քիմ Քարդաշյանը վնասել է Մերիլին Մոնրոյի հայտնի զգեստը, որը ռեալիթի շոուի աստղը կրել էր այս տարի Met Gala-ի կարմիր գորգում ներկայանալիս։ Այս մասին հայտնում է Pop Culture գործակալությունը։

Քարդաշյանը զգեստը վարձել էր 5 միլիոն դոլարով։ Այնուամենայնիվ, նա վերադարձրել է այն շատ վատ վիճակում։ Նշվում է, որ զգեստը կարերից բաժանվել է և մի քանի տեղ պատռվել։ Բացի այդ, որոշ դեկորատիվ բյուրեղներ բացակայում են զգեստից:

Met Gala-ից հետո Քիմն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ կարմիր գորգը անցնելուց հետո նա Մերիլին Մոնրոյի օրիգինալ զգեստը փոխել է կրկնօրինակով, որով շարունակել է երեկոյին մասնակցել։

«Ես հարգում եմ այս զգեստը և այն, ինչ այս զգեստը նշանակում է ամերիկյան պատմության համար»,- ասել է Քիմը Vogue-ին տված հարցազրույցում:

«Ես երբեք չէի ցանկանա նստել այդ զգեստով, ուտել, չէի ցանկանում ռիսկի դիմել, որ այն չվնասվի»,- ընդգծել է նա։

Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close