ԼուրերՔաղաքականություն

Ընդդիմությունը հունիսի 14-ից նոր մարտավարություն կսկսի. Գեղամ Մանուկյան

«Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հունիսի 14-ին՝ ժամը 19։30-ին, մեծ հանրահավաք կանցկացնի, որով սկիզբ կդրվի շարժման նոր մարտավարությանն ու գործողություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Ես պարտք ունեմ, առաքելություն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու։ Ամեն մեկս այդ առաքելությունն ունենք։ Այս 40 և ավելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդության գործողություններին ներկա իմ, մեր զինակից հայրենակցի վճռականությունը տեսնելով՝ վստահաբար նաև նրանց համար պայքարն ունի մեկ վերջնանպատակ՝ Հաղթանակ»,-գրել է նա` հավելելով, որ անցնող բոլոր օրերին առավել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մեջ չքայլելը։ 

«Հաճախ բեմերում չեմ եղել, բարձրախոս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մեկն եմ մեր տասնյակ հազարավոր զինակիցներից։ Այդպես էլ վարվելու եմ վաղը, մյուս օրը։ Նույնն ակնկալում եմ ամեն մեկիցս։ Քանի որ մենք դիմադրության շարժման զինվորներ ենք՝ կռիվ ենք տվել հավասար, քայլել ենք հավասար, ծեծվել ենք հավասար, վնասվել ենք հավասար, ու հավասար և միասնական էլ հաղթելու ենք։ Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարևոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ կհաղթենք»,- նշված է Մանուկյանի գրառման մեջ: 

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close