ԼուրերՍպորտ

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկի լեհական մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։

Հիշեցնենք, որ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close