ԼուրերԿարևորՏնտեսություն

Մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ուշագրավ վիճակագրություն. մարտ-ապրիլին Հայաստանում ռեկորդային թվով ընկերություններ են ստեղծվել

Հայաստանում 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում գրանցված ՍՊԸ-ների քանակը շեշտակի աճել է:

🔹 Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 2735 ՍՊԸ, որից 1443-ը մարտին, 1292-ը՝ ապրիլին:

🔹 2021 թվականի մարտ-ապրիլի համեմատ գրանցված ՍՊԸ-ների քանակն աճել է 2.3 անգամ կամ 1541-ով:

🔹 Նախաճգնաժամային 2019 թվականի մարտ-ապրիլի համեմատ նույնատիպ աճ կա:

🔹 Կտրուկ (մոտ 50%-ով) աճ ունենք նաև նոր գրանցված Ա/Ձ-ների մասով»:

Թեգեր
Ավելին

Հարակից նորություններ

Back to top button
Close